Անդրանիկ նիստն է գումարել Ռազմաարդյունաբերության համալիրի զարգացման հարցերը համակարգող միջգերատեսչական հանձնախումբը

Անդրանիկ նիստն է գումարել Ռազմաարդյունաբերության համալիրի զարգացման հարցերը համակարգող միջգերատեսչական հանձնախումբը

PanARMENIAN.Net - Ռազմաարդյունաբերության համալիրի զարգացման հարցերը համակարգող միջգերատեսչական հանձնախումբը ապրիլի 13-ին գումարել է անդրանիկ նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Հանձնախումբը երկու խնդիր է լուծելու` մշակելու է Հայաստանի ռազմաարդյունաբերության համալիրի զարգացման հայեցակարգը եւ կոնկրետ քայլեր է ձեռնարկելու ռազմաարդյունաբերության համալիրի ձեռնարկություններին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ, որպեսզի նրանք կարողանան արդյունավետ աշխատել:

Արթուր Բաղդասարյանը նշել է, որ պետք է խթանել կապերը Հայաստանի եւ նախկին ԽՍՀՄ երկրների ձեռնարկությունների միջեւ: Դրա գլխավոր նպատակը մեր երկրի պաշտպանունակության բարձրացումն է, զինված ուժերին անհրաժեշտ տեխնիկայով ապահովումը: Ռազմաարդյունաբերության համալիրի զարգացումը նաեւ սոցիալական խնդիրներ կլուծի, կստեղծվեն նոր աշխատատեղեր:

Ռուսաստան եւ Բելառուս այցերից հետո արդեն գրանցվել են առաջին արդյունքները, այդ երկրների rազմաարդյունաբերության ոլորտի մի քանի ձեռնարկությունների միջեւ կապերն աշխուժացնելու որոշակի հիմքեր արդեն ստեղծվել են: Նիտում որոշվել է երեք ամսվա ընթացքում մշակել եւ քննարկման ներկայացնել Հայաստանի ռազմաարդյունաբերության համալիրի զարգացման հայեցակարգային դրույթները, հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---