Հայաստան կժամանի Սլովակիայի Ազգային խորհրդի նախկին նախագահ Պավոլ Հրուշովսկին13 ապրիլի 2010 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 14-ին Հայաստան է ժամանում Սլովակիայի Ազգային խորհրդի (ԱԽ) նախկին նախագահ, ներկայումս ԱԽ-ի Քրիստոնեադեմոկրատական խմբակցության նախագահ Պավոլ Հրուշովսկին, որի նախագահության օրոք 2004թ-ի նոյեմբերի 30-ին Սլովակիայի ԱԽ-ն ընդունեց Հայոց Ցեղասպանության հաստատման բանաձևը: Այս մասին հայտնում է Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) մամլո քարտուղարությունը: Հրուշովսկին Հայաստան կժամանի ԵՀՄՖ-ի և Սլովակիայի հայ համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանի ուղեկցությամբ Օրերս Ա. Գրիգորյանի հետ ունեցած երկխոսության ընթացքում Պավոլ Հրուշովսկին նշել է, որ Թուքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունները զարմացնում և զայրացնում են ցեղասպանության բանաձևն ընդունած խորհրդարանների պատգամավորներին: Ըստ Հրուշովսկու, “Թուրքիայի վարչապետն իրավունք չունի մեղադրական կարծիքներ շպրտելու Եվրոպայի անկախ երկրների խորհրդարանների հասցեին`Թուրքիայի կողմից իրագործված ցեղասպանությանը քաղաքական գնահատական տալու հետ կապված”: “Սլովակիայի ԱԽ-ն, հաստատելով Հայոց ցեղասպանության անառարկելի պատմական փաստը, քննարկել է դրան քաղաքական գնահատական տալու անհրաժեշտությունը և արդյունքում` առանց դեմ քվեի հաստատել է այն”,-ասել է Սլովակիայի Ազգային Խորհուրդի (ԱԽ) նախկին նախագահը: Ա. Գրիգորյանը նույնպես հաստատեց, որ Սլովակիայի Ազգային Խորհուրդը մեծ լրջությամբ էր պատրաստվել Հայոց Ցեղասպանության բանաձևի ընդունմանը և, բանաձևն ընդունվել էր առանց դեմ քվեի, որն ինքնին չափազանց խոսուն փաստ է: Սլովակիայի Ազգային Խորհուրդի 2004 թվին ընդունած բանաձևը Հայոց ցեղասպանության վերաբերյալ. Սլովակիայի Ազգային Խորհուրդը ընդունում է 1915թ-ին Օսմանյան Թուրքիայում կատարված ցեղասպանության փաստը, որի ժամանակ սպանվել են Օսմանյան կայսրության հպատակ հարյուր հազարավոր հայեր և կատարվածը համարում է ոճիր ընդդեմ համայն մարդկությանը: Սլովակիայի ԱԽ-ը նշում է, որ. 1. Թուրքիան մինչև այսօր չի ընդունել 1915թ.-ին կատարված Հայոց ցեղասպանությունը, 2. ՀՀ անկախության պահից մինչև այսօր Թուրքիան ամբողջովին շրջափակել է հայկական սահմանը: Հայաստանը զրկվել է Եվրոպայի հետ ամենակարճ ճանապարհից և չունի Թուրքիայի հետ դիվանագիտական ու տնտեսական հարաբերություններ, 3. Թուրքիայի պառլամենտը ընդունել է օրենք, ըստ որի քրեական գործ է հարուցվում Հայոց ցեղասպանության մասին խոսողների դեմ, 4.Թուրքիայում ապրող հայկական փոքրամասնության իրավունքները ենթարկվում է համակարգված ճնշման: Այս բանաձևը ներկայացվել է քննարկման Սլովակիայի ԱԽ-ում Թուրքիայի Եվրամիության թեկնածու անդամ դառնալու քվեարկության ընթացքում և ընդունվել է որպես ԵՄ-ին անդամակցության նախապայման: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |