Ապրիլի 22-ին Արձանագրությունների դեմ ընդլայնված հավաք կկայանա![]() 16 ապրիլի 2010 - 19:47 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 16-ին ՀՅ Դաշնակցության "Սիմոն Վրացյան" կենտրոնում կայացավ Հայաստան-Թուրքիա արձանագրությունների դեմ համախմբված ուժերի հերթական հավաքը: Քննարկվեց առկա իրավիճակը, համաձայնություններ ձեռք բերվեցին հետագա համատեղ գործողությունների վերաբերյալ: Ըստ այդմ` որոշվեց ապրիլի 22-ին հրավիրել ընդլայնված հավաք` այդ նպատակի շուրջ համախմբված ուժերի մասնակցությամբ: Որոշվեց, որ հավաքը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ, հաղորդում է ՀՅԴ ԳՄ լրատվական բաժինը: ![]() ![]() Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |