Հայոց ցեղասպանության մասին բանաձևը կարող է քննարկվել ԱՄՆ Կոնգրեսի աշնանային նիստում![]() 19 ապրիլի 2010 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանքության մասին թիվ 252 բանաձևը կքննարկվի ԱՄՆ Կոնգրեսում արդեն աշնանը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Ըստ նրա, բանաձևի քննարկման ժամկետները կախված են բազմաթիվ տեխնիկական հարցերից, օրինակ` կոնգրեսականների տրամադրվածությունից և շահագրգռվածությունից, ռազմարդյունաբերությունից որոշ նահանգների կախվածությունից, Թուրքիայի հետ ռազմական պայմանագրերից, ինչպես նաև նրանից, թե ինչպես կանդրադառնա Թուրքիայի կողմից Իրանին սատարելու հարցը ԱՄՆ վարչակազմի վրա: “Կան գործոններ, որոնք անհնար է հաշվի առնել ամբողջությամբ: Հուսով եմ, որ դա կհաջողվի անել մինչև աշուն, սակայն մինչև վերջ վստահ լինել չեմ կարող”,-նշել է ՀՅԴ առաջնորդը: ![]() ![]() Հայոց ցեղասպանության մասին բանաձև 252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |