ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՎԱՎԵՐԱՑՐԵԼ Է ԿՈԼԵԿՏԻՎ ԱՆՎՏԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ-ԵՐԿՐՆԵՐԻ ՌԱԶՄԱ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՄԱՁԱՅՆԱԻՐԸ

PanARMENIAN.Net - Այսօր Ռուսաստանի Դաշնության խորհուրդը վավերացրել է Կոլեկտիվ անվտանգության մասին պայմանագրի մասնակից-երկրների միջեւ ռազմա-տեխնիկական գործակցության հիմնական սկզբունքներին վերաբերող համաձայնագիրը: Կոլեկտիվ անվտանգության մասին պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականի մայիսի 15-ին` Ռուսաստանի, Հայաստանի, Բելոռուսի, Տաջիկստանի, Ղրղստանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Ուզբեկստանի միջեւ: 1999 թվականին Վրաստանը, Ուզբեկստանը եւ Ադրբեջանը հրաժարվեցին երկարաձգել Պայմանագիրը: Տվյալ պահին Կոլեկտիվ անվտանգության խորհրդի նախագահ է հանդիսանում Հայաստանը: Կոլեկտիվ անվտանգության խորհրդի պայմանագրի մասնակից-երկրների նստաշրջանի վերջին նիստը կայացել է Երեւանում` 2001թվականի մայիսի 24-ից 25-ը: Նիստին մասնակցել են արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները, Ազգային խորհրդի քարտուղարները, Կոլեկտիվ անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարը, ԱՊՀ երկրների միջպետական մարմինների ներկայացուցիչներ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---