Հայկ Դեմոյան. Հայոց ցեղասպանության թեման շաղկապված է աշխարհի ժողովրդներից շատերի հիշողության հետ![]() 21 ապրիլի 2010 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության հարցը շաղկապված է շատ պատմական թեմաների հետ, և բազում ժողովրդների հիշողությունը, այդ թվում նաև ռուս ժողովրդի հիշողությունը, ներառում է 20-րդ դարի առաջին Ցեղասպանության թեման: Այդ մասին Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված Երևան-Մոսկվա “Պատմական հիշողությունն ու ժամանակակից իրողությունները” խորագրով հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: “Երբեմն մենք չափազանց շատ ենք շեշտադրում հարցի քաղաքական կողմը: Իրականում Հայոց ցեղասպանության հարցը առաջին հերթին պետք է դիտարկել մարդասիրական հարթության վրա: Շատ երկրներ և ժողովրդներ, որոնք օգնության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին, դարձան Արևմտյան Հայաստանի տարածքում կատարված այդ վայրագությունների ականատեսները”,-ասել է պատմաբանը: Ըստ Դեմոյանի, ապագա սերունդները պետք է ոչ միայն հարգեն զոհերի հիշատակն ու ողբան նրանց մահը, այլ նաև ներկայացնեն միջազգային հանրությանը այդ պատմական իրադարձության իրական պատկերը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքական կողմին` Հայկ Դեմոյանն ընդգծեց, որ ցեղասպանքության թեման հաճախ շահարկումների առարկա է դառնում: “Հայաստանի ու Ռուսաստանի ընդհանուր հարևանը սովորել է ստեղծել այնպիսի “փաստաթղթեր”, որոնք ընդհանուր ոչ մի բան չունեն ակադեմիական պատմության հետ: Դրան հարկավոր է համարժեք գնահատական տալ”,-ասել է պատմաբանը: Նա կարևորել է Հայոց ցեղասպանության հարցի շուրջ ակադեմիական կոնսենսուսի կարևորությունը` ափսոսանքով նշելով, որ դեռևս աշխարհում կան պատմաբաններ, որոնք ժխտում են Հայոց ցեղասպանության փաստը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |