ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՊԵՏԲՅՈՒՋԵՆ30 հոկտեմբերի 2001 - 23:12 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի կառավարության նիստում հաստատվել է 2002 թվականի պետական բյուջեի նախագիծը: Առաջարկվում է բյուջեի եկամտային մասը սահմանել 214 մլրդ, իսկ ծախսային մասը` 258 մլրդ դրամ: Նախատեսված է, որ բյուջեի պակասորդը չի գերազանցի 2.8%, իսկ ինֆլյացիան` երեք տոկոսը: Ներքին համախառն արտադրանքի աճ է սպասվում վեց տոկոսով:Բյուջեի նախագիծը խորհրդարանի քննարկմանը կներկայացվի նոյեմբերի մեկից ոչ ուշ: Բյուջեի նախագծի քննարկման ընթացքում նշվել է, որ կառավարման համակարգի բարեփոխումների արդյունքում ամենայն հավանականությամբ հնարավոր կլինի բարձրացնել բյուջետային ոլորտում աշխատողների աշխատավարձը: Մասնավորապես, ենթադրվում է, որ 2002 թվականին 20%-ով կբարձրանա ուսուցիչների աշխատավարձը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Հուլիսի 1-ից Ջրային պարեկները կանցնեն ուժեղացված ծառայության Իրավախախտումների համար նախատեսված են տուգանքներ Իրանում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ կանցկացվի Այն տեղի կունենա հուլիսի 5–ին Բագրատ սրբազան. Շարժումը չի դադարեցվի` վերադասավորումների փուլ է «Այս պայքարը չընդհատվող պայքար է և հաղթանակ ունեցող պայքար է»,–ասել է նա |