Հայաստանում Ուկրաինայի դեսպան. Մարդկության նկատմամբ նման վայրագությունները չպետք է մոռացվեն![]() 24 ապրիլի 2010 - 13:38 AMT PanARMENIAN.Net - “Մենք այսօր եկել ենք այստեղ, որպեսզի կիսենք մեր հայ եղբայրների ցավը և անմեղ զոհերի հիշատակը: Բայց մենք եկել ենք այստեղ ոչ միան սգալու, այլ նաև հաստատելու այն փաստը, որ մարդկության նկատմամբ նման վայրագությունները չպետք է մոռացվեն”,- լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոն, հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Ծիծեռնակաբերդից: Ալեքսանդր Բոժկոյի խոսքերով, մարդիկ պետք է հիշեն և միշտ խոսեն այդ ողբերգության մասին ոչ միայն ապրիլի 24-ին և ոչ միայն Հայաստանում: “Հենց այդ պատճառով այսօր Կիևում կազմակերպվել է Ցեղասպանության թեմայով կլոր սեղան, որին մասնակցում են Ուկրաինայի քաղաքական գործիչները: Բացի Կիևից, այսօր նման միջոցառումներ տեղի են ունենում ամբողջ Ուկրաինայում”,- ասել է նա: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |