ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՏՈՒԳԱՆՔ ՄՏՑՆԵԼ ԲԱՆԱԿՈՒՄ ԾԱՌԱՅԵԼՈՒՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային Ժողովի շրջանառության մեջ է դրվել 1991 թվականի սեպտեմբերից մինչեւ 2002 թվականի հունվարը զինվորական ծառայությունը չանցած քաղաքացիներից տուգանքի պարտադիր գանձման մասին օրինագիծը: Փաստաթուղթը մշակվել է պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի կողմից եւ նախորդում է այլընտրանքային զինվորական ծառայության մասին օրենքին, որը մոտակա ժամանակներս կփոխանցվի խորհրդարան: Փաստաթուղթն իր մեջ ընդգրկում է 6 հոդված: Զինվորական ծառայությունը չանցած քաղաքացիները, համաձայն օրինագծի, պետք է յուրաքանչյուր զորակոչի համար վճարեն նվազագույն աշխատավարձի, որը Հայաստանում կազմում է շուրջ 10 դոլար, հարյուրապատիկը կազմող գումար: Նույնքան պետք է վճարեն նաեւ զինվորական ծառայությունը չանցած եւ հետագայում դրանից ազատված զինապարտները: Նվազագույն աշխատավարձի երեսնապատիկը կազմող պարտադիր վճարումներ պետք է կատարեն զինվորական ծառայությունը չանցած եւ հետագայում երկու երեխա ունեցած քաղաքացիները: Երեք եր ավելի երեխա ունեցողները, ինչպես նաեւ առանց մոր մեծացող երկու երեխա ունեցողները ազատվում են բոլոր մուծումներից: Որոշակի արտոնություններից են օգտվում պարտադիր զինվորական ծառայությունը չանցած այն քաղաքացիները, որոնց խնամքի տակ են առաջին եւ երկրորդ կարքի հաշմանդամ-կանայք: Այս պահանջները կատարող բոլոր քաղաքացիների նկատմամբ կդադարեցվի քրեական հետապնդումը: Նրանց կտրվի զինվորական տոմսը եւ նրանք կվերցվեն պահուստային հաշվառման: Նշված վճարումենրը չկատարելու դեպքում նրանք կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության: Պարտադիր վճարումները կփոխանցվեն հատուկ հաշվի վրա, որն այդ նպատակով կբացվի հանրապետության Պաշտպանության նախարարությունում:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---