Ռիկարդո Միգլիորի. Եվրոպան ճնշում է գործադրում Թուրքիայի հանդեպ, որպեսզի նա ճանաչի իր սխալները![]() 24 ապրիլի 2010 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Քանի որ Իտալիայում մեծ հայկական համայնք կա, այնտեղ միշտ կազմակերպվում են 1915թ. իրադարձություններին նվիրված միջոցառումներ և իատլացիները իրենց խղճի թելադրանքով մասնակցում են այդ միջոցառումներին: Այդ մասին լրագրողներին է ասել Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին: “Իտալիան Հայոց ցեղասպանությունը դատապարտած առաջին երկրներից է, և մեր երկիրը մեծ աշխատանքն է տանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղղությամբ` կանխելու համար նման երևույթներն ապագայում”,-ասել է Սկապինին: Իր հերթին ԵԱՀԿ ԽՎ-ում իտալական պատվիրակության ղեկավար Ռիկարդո Միգլիորին ասել է. “1915թ. իրադարձությունները ոչ միայն Հայաստանի ու Թուրքիայի հարաբերություններին են առնչվում, այլ վերաբերում են ամբողջ աշխարհին և պետք է լուծում ստանան”: Ընդ որում, մեկնաբանելով առանց Հայոց ցեղասպանության ճանաչման ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը` Միգլիորին ասել է, որ Եվրոպան ճնշում է գործարդում Թուրքիայի հանդեպ, որպեսզի նա ճանաչի իր սխալները, և ժամանակ է հարկավոր, որպեսզի թուրք ժողովուրդը և թուրքական իշխանությունները ճանաչեն իրենց սխալները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |