Ռուբեն Սաֆրաստյան. ԱՄՆ-ն դեռևս հետաքրքրված է Թուրքիայով![]() 24 ապրիլի 2010 - 22:44 AMT PanARMENIAN.Net - Բարաք Օբամայի ուղերձը ԱՄՆ հայ համայնքին խոսում է այն մասին, որ ԱՄՆ-ն դեռևս հետաքրքրված է Թուրքիայով: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքով, ԱՄՆ-ն չհաստատեց ժողովրդավարության հենակետի` իր իմիջը: "Բարաք Օբաման հերթական անգամ գործարք կնքեց իր խղճի հետ, ուստի արժանի է բարոյական դատապարտման",- ընդգծեց Սաֆրաստյանը: Նա նշեց նաև, որ այս տարի վարչակազմն առանձնապես չի ճնշելու Կոնգրեսին Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման գործում: "Ճնշում կլինի, բայց ոչ այնպիսին, ինչպիսին նախորդ տարիներին էր: Պարզապես այն կոնգրեսականները, որոնք օժանդակում են Հայոց ցեղասպանության մասին բանաձևը, պետք է ավելի հաստատուն լինեն իրենց որոշման հարցում",- ընդգծեց Արևելագիտության ինստիտուտի տնօրենը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ավանդական ուղերձով դիմեց ԱՄՆ հայ համայնքին, որում, ինչպես և անցյալ տարի, կիրառեց "Մեծ Եղեռն" տերմինը` խոսելով Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանության մասին: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |