Օբաման չի տարբերվում այն նախագահներից, ում անձամբ քննադատում էր Ցեղասպանությունը չընդունելու համար![]() 24 ապրիլի 2010 - 22:51 AMT PanARMENIAN.Net - “Այն, որ ԱՄՆ նախագահը չի արտասանել Հայոց ցեղասպանություն արտահայտությունը, իր իսկ խոստումը դրժել է նշանակում”: Այս մասին PanARMENIAN. Net-ի թղթակցին հայտնել է “Հայ դատի” գրասենյակի և ՀՅԴ քաղաքական հարցերով ղեկավար Կիրո Մանոյանը: “Չնայած, որ Բարաք Օբաման արտասանել է Հայոց ցեղասպանությունը բնութագրող բոլոր հոմանիշները, բացի ցեղասպանություն բառից, ապացուցում է, որ նա իր քաղաքականությամբ չի տարբերվում այն նախագահներից, ում քննադատում էր Ցեղասպանությունը չընդունելու համար: Այս անգամ նա պատճառ չուներ ցեղասպանություն բառը չօգտագործելու”, - ասել է Կիրո Մանոյանը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ավանդական ուղերձն է հղել հայկական համայնքին, որում, ինչպես անցյալ տարի, Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության մասին խոսելիս օգտագործեց “Մեծ եղեռն” արտահայտությունը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |