ՀՀԿ. Եթե Բարաք Օբաման արտասաներ "ցեղասպանություն" բառը, հեղափոխություն չէր լինի![]() 24 ապրիլի 2010 - 23:27 AMT PanARMENIAN.Net - Պետք չէ գոյություն ունեցող բոլոր գործընթացները կապել միայն այն բանի հետ, թե արդյոք ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարտասանի "ցեղասպանություն" տերմինը, թե ոչ, քանի որ վերջին երկու տարիների ընթացքում Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում բոլոր ձեռքբերումները խոսում են այն մասին, որ այդ հարցում առաջընթաց կա: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը: Պատգամավորի խոսքով, վերջին գործընթացները ցույց տվեցին, որ աշխարհի պետությունների գերակշռող մեծամասնությունը չեն կասկածում Հայոց ցեղասպանության փաստի հարցում, բայց ելնելով քաղաքական պատճառներից, այդ երկրները պաշտոնական մակարդակով չեն ճանաչում այն: "Վերջիվերջո, եթե Բարաք Օբաման արտասաներ "ցեղասպանություն" բառը, հեղափոխություն չէր լինի: Մեզ համար ավելի կարևոր են այն գործընթացները, որոնք տեղի են ունեցել վերջին երկու տարիների ընթացքում, և մենք կշարունակենք Ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունը, որպեսզի Թուրքիան պատասխան տա այդ հանցագործության համար միջազգային իրավունքի բոլոր կետերի համաձայն",- ընդգծեց նա: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ավանդական ուղերձով դիմեց ԱՄՆ հայ համայնքին, որում, ինչպես և անցյալ տարի, կիրառեց "Մեծ Եղեռն" տերմինը` խոսելով Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանության մասին: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |