ԱՄՆ-Ի ՍԵՆԱՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ 907-ՐԴ ՈՒՂՂՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՒԺԻ ՄԵՋ ԿՄՏՆԻ ՀԱՋՈՐԴ ՇԱԲԱԹՎԱ ՎԵՐՋՈՒՄ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Սենատի որոշումը նախագահին Ազատությանը աջակցման ակտի 907-րդ ուղղման ուժը ժամանակավորապես կասեցնելու լիազորություններ տալու մասին դեռեւս ուժի մեջ չէ: Համաձայն կանոնակարգի` դեռ պետք է կայանա այդ փաստաթղթի համաձայնեցումը Սենատի ու Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի համաձայնեցման կոմիտեում: Ապա պետք է կայանա փաստաթղթի քննարկումը կոմիտեի ընդհանուր ժողովում: Եվ միայն օրինագիծը Կոնգրեսի պալատների կողմից հաստատելուց հետո այն կստորագրվի նախագահի կողմից եւ կմտնի ուժի մեջ: Ենթադրվում է, որ փաստաթղթի ընդունման ընթացակարգը կարող է ավարտվել հաջորդ շաբաթվա վերջում: Դրանից հետո նախագահ Բուշը արդեն իրավունք կունենա օգտվելու 907-րդ ուղղման ոժը ժամանակավորապես կասեցնելու իր իրավունքից: Այդ ուղղումը արգելում է ԱՄՆ-ի վարչակազմին ուղղակի օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, մինչեւ այն չդադարեցնի Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շրջափակումը: Այդ լիազորությունը նրան տրամադրված է մինչեւ 2002 թվականի դեկտեմբերի 31-ը: Այն դեպքում, եթե նախագահը անհրաժեշտ համարի երկարացնել ուղղման ուժը կասեցնելու իր լիազրությունները, ապա նա պետք է կրկին դիմի Սենատ, որն կքննարկի հարցը եւ կընդունի համապատասխան որոշում:

Հիշեցնենք, որ այդ փաստաթուղթը դնում է 4 նախապայման, որոնց առկայության դեպքում միայն պետության ղեկավարը կարող է վերացնել պատժամիջոցները: Ուղղման ուժը կարող է կասեցվել. 1. եթե դա անհրաժեշտ լինի միջազգային ահաբեկության դեմ պայքարի համար, 2. եթե ԱՄՆ-ի ու հակահաբեկչական դաշինքի գործընկերների զինված ուժերի օպերատիվ մարտունակության պահպանման անհրաժեշտություն ծագի, 3. եթե դա օգնի Ադրբեջանի սահմանների անվտանգության ապահովմանը, 4. եթե դա չխոչընդոտի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ուղղված ճիգերին եւ չօգտագործվի Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիայի համար:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---