ԱՅՍՕՐ ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

PanARMENIAN.Net - Այսօր Երեւան է ժամանել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անդրեաս Սթերինին: Սպասվում է, որ արդեն այսօր նա կհանդիպի Ազգային Ժողովի նախագահի, պատգամավորական խմբերի ու խմբակցությունների առաջնորդների, ինչպես նաեւ ԵԱՀԿ երեւանյան ներկայացուցչության ղեկավարության հետ: Սթերինին կզրուցի նաեւ որոշ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Վաղը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը կհանդիպի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ: Նախատեսված են այցելություններ Էջմիածին ու Մատենադարան: Նույն օրը Անդրեաս Սթերինիի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Լեռնային Ղարաբաղ, ուր կհանդիպի ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանի ու հանրապետության խորհրդարանի ղեկավար Օլեգ Եսայանի հետ:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---