ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-ԻՆ

PanARMENIAN.Net - Ճշտվել են Ռումինիայի նախագահի Հայաստան այցի ժամկետները: Իոն Իլիեսկուն Երեւան կժամանի հոկտեմբերի 31-ին: Ինչպես մենք հայտնել ենք, ռումինական նախագահի այցը նախատեսված էր հոկտեմբերի ութին, սակայն Աֆղանստանում հակաահաբեկչական գործողություններ սկսելու պատճառով այն հետաձգվեց: Դա կապված է նրա հետ, որ Ռումինիան այժմ նախագահում է ԵԱՀԿ-ում, ինչը Եվրոպայի երկրներում անվտանգությունը ապահովելու առանձնահատուկ պատասխանատվություն է դնում նրա առաջնորդի վրա:

Այցի ընթացքում Ռումինիայի ղեկավարը կհանդիպի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Ազգային Ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանի, խորհրդարանական հանձնաժողովների, խմբակցությունների ու պատգամավորական խմբերի ղեկավարների հետ: Տեղի կունենան նաեւ բանակցություններ ընդլայնված կազմով (Ռումինիայի նախագահին ուղեկցում են մի քանի նախարարներ): Երկորյա այցի ընթացքում կստորագրվի երեք միջպետական համաձայնագիր` մշակույթի, կրթության, գիտության ու զբոսաշրջիկության բնագավառում համագործակցության մասին, ահաբեկության, թմրաբիզնեսի ու անօրինական միգրացիայի հետ պայքարի մասին եւ մաքսային գործելակարգի մասին: Նախատեսված են ռումինական պատվիրակության անդամների հանդիպումները Երեւանի պետական համալսարանի ուսանողների ու Հայաստանի գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ: Իոն Իլիեսկուն ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին: Հիշեցնենք, որ սա Ռումինիայի նախագահի արդեն երկրորդ այցն է Հայաստան:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---