Լևոն Շիրինյան. Ադրբեջանն ի վիճակի չէ հանգուցալուծել ղարաբաղյան հակամարտությունը

PanARMENIAN.Net - Այսօր Ադրբեջանն ի վիճակի չէ լուծելու ղարաբաղյան հակամարտությունը: Այդ մասին թուրքագետ Արտակ Շաքարյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանի սպառնալիքներին պատասխանելու փոխարեն, Հայաստանն ինքը պետք է սպառնալիքներ ստեղծի Բաքվի համար: “Ես անընդունելի եմ համարում խոսակցություններն ազատագրված տարածքների մասին: Որևէ ազատագրված տարածքի վերադարձը Հայաստանի կողմից համարժեք կլինի ազգային դավաճանության”,-ասել է հայ փորձագետը:

Իր հերթին Արտակ Շաքարյանը չի համաձայնվել Շիրինյանի հետ այն հարցում, որ Հայաստանը պետք է ինքը սպառնալիք ստեղծի, ասելով. “Վերջին 20 տարում Հայաստանը միջազգային հանրության աչքերում ստեղծել է այնպիսի երկրի իմիջ, որը հակամարտությունների խաղաղ լուծման կողմնակից է: Դրանով էլ մենք տարբերվում ենք Թուրքիայից ու Ադրբեջանից: Նման հայտարարությունները կարող են վնասել մեր ռազմավարական ծրագրերին”:

 Ուշագրավ
---