ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ ԵՆ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ, Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԿԱՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ

PanARMENIAN.Net - Եվրախորհրդի փորձագետների կողմից հրապարակված զեկույցում ասվում է, որ Ադրբեջանում կան քաղաքական բանտարկյալներ: Հայաստանում, ուր իրադրությունը ուսումնասիրել է փորձագետների նույն խումբը, քաղբանտարկյալներ չեն հայտնաբերվել: Ինչպես հայտնում է «Թուրան» գործակալությունը, մարդու իրավունքների ոլորտում հայտնի փորձագետներ պրոֆեսորներ Շթեֆան Թրեխթելը, Էվերթ Ալքեման ու Ալեքսանդր Արաբաջիեւը օգտագործել օբյեկտիվ չափանիշներ` քաղբանտարկյալ հասկացությունը սահմանելու համար: Մեկնաբանելով հրապարակված տվյալները` Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալթեր Շվիմմերը հայտարարել է. «Անգամ մեկ քաղբանտարկյալը արդեն իսկ շատ է: Նման խնդիր չպիտի գոյություն ունենա մի երկրում, որը Եվրախորհրդի անդասմ է: Ադրբեջանի իշխանությունները պետք է լիովին հարգեն իրենց պարտավորությունները քաղբանտարկյալների ազատ արձակման կամ նրանց դատական որոշումների վերանայման վերաբերյալ»: «Նրանք, ովքեր խոսում են Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին, հանդես են գալիս սուբյեկտիվ դիրքերից»,- հայտնել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը: Համաձայն Մամեդովի` Ադրբեջանի դիրքորոշումը այդ հարցի վերաբերյալ մնում է անփոփոխ.«Ադրբեջանում կան բանտարկյալներ, որոնք դատապարտված են միայն քրեական հանցագործությունների համար»:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---