Վազգեն Մանուկյան. Երբեք չսպասենք, որ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը![]() 3 մայիսի 2010 - 18:32 AMT PanARMENIAN.Net - Երևանում տեղի է ունեցել Հանրային խորհրդի նիստ, որտեղ ելույթ է ունեցել Վազգեն Մանուկյանը: Անդրադառնալով հայ-թուրքական գործընթացին` նա ասել է. “ՙԵս 100 տոկոսով համոզված եմ, որ Հայաստանը ուրիշ ճանապարհ չունի: Եվ համոզված եմ եղել միշտ, նաև 1988 թ.: Ընթացքը սրանից ավելի լավ լինել չէր կարող. այս փուլում գործընթացի մեջ մտնելն ավելի կարևոր էր, քան սահմանների բացումը: Սփյուռքի հետ ճեղքվածք չեղավ, ու դա է շատ կարևոր: Վերջին 20 տարիների ընթացքում Սփյուռքը երբեք այսքան համախմբված չի եղել…”: “Եվ այս ընթացքում բոլորի աչքում փոխվեց Հայաստանի նախագահի իմիջը. արժանապատիվ կեցվածքով, ոչ թե բռունցքը կոպտորեն սեղանին խփելով, առաջ տանելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը…Հասկանում եմ, որ անուղղակիորեն սահմանների ճանաչման հարց կար արձանագրություններում, բայց դրանից ավելի լավ փաստաթուղթ չէր լինի: Մեզ համար թիվ մեկ հարցը Ղարաբաղն է: Եվ որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում էր, դա էլ էր Ցեղասպանության հետևանք: Այս ընթացքում մեր հասարակության, Սփյուռքի միջև ճեղքեր փակվեցին, իսկ Ադրբեջանի վրա կախված է հակասությունների խորացումը: Թուրքիայում մարդիկ սկսեցին զարմանալ` բա մենք այդպիսի բան կանեի՞նք, հետո փողոց դուրս եկան ապրիլի 24-ին: Դեռ քչերն են` 100 կամ 200 հազար, բայց անկեղծ են: Ցեղասպանության օրերին էլ եղել են հայերին օգնող թուրքեր, սակայն դա արել են հարևանային, մտերմական կապերից ելնելով, իսկ հիմա անում են որպես օտար: Բայց երբեք չսպասենք, որ Թուրքիան կճանաչի ցեղասպանությունը: Այս ընթացքը ես համարում եմ դրական, շարունակությունը ամրապնդելու է մեր հնարավորությունները՚”,-իր խոսքում ասել է Վազգեն Մանուկյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |