Ռուբեն Մելքոնյան. Այժմ հայ-թուրքական հարաբերություններում տևական դադար կլինի![]() 4 մայիսի 2010 - 14:31 AMT PanARMENIAN.Net - «Ես կարծում եմ, որ այժմ հայ-թուրքական հարաբերություններում տևական դադար կլինի»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Ըստ նրա, հայ-թուրքական գործընթացը վաղուց արդեն փակուղում է: Ընդ որում, նա նշել է, որ այդ դադարը կապված է նաև Թուրքիայում կայանալիք առաջիկա իրադարձությունների հետ: Անդրադառնալով Հայ-թուրքական արձանագրությունների հարցին`հայ փորձագետն ասել է. “Հայ-թուրքական արձանագրությունները վերջնականապես դուրս չեն եկել օրակարգից, քանի որ ոչ Հայաստանը, ոչ Թուրքիան հետ չեն կանչել իրենց ստորագրությունները”,-նշել է Մելքոնյանը: Ընդ որում, նա նշել է, որ եթե Անկարան ապագայում որոշի քաղաքական կամք դրսևորել և կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, ապա Արձանագրություններն ապագայում կարող են հիմք ծառայել նոր գործընթացի մեկնարկի համար: “Չի բացառվում, որ արձանագրություններում ապագայում կարող են փոփոխություններ կամ լրացումներ կատարվել , սակայն ես չեմ կարծում, թե այս դադարն անհրաժեշտ է նոր փաստաթղթի ստեղծման համար”,-ասել է հայ փորձագետը:
![]() ![]() Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |