Թուրքիան առաջին հարվածը հասցրեց Սփյուռքին![]() 4 մայիսի 2010 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Լիբանանի իշխանությունների վերջին գործողությունները կարելի է դիտարկել որպես եզակի դեպքեր: Դա չի կարելի է ընկալել որպես Լիբանանի քաղաքականության արմատական փոփոխություն: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` մեկնաբանելով, որ առաջին անգամ Լիբանանի հեռուստակայաններին արգելվեց ցուցադրել «Զարթնիր, լաո» տեսահոլովակը` պատճառաբանելով, թե դա կարող է վնասել լիբանանա-թուրքական հարաբերություններին: Ըստ նրա, Անկարան ակտիվորեն աշխատում է Հայոց ցեղասպանության միջազգային կասեցման ուղղությամբ: «Իր հռչակած մարտավարության համատեքստում Թուրքիայի գլխավոր թիրախը հայկական Սփյուռքն է»,-ասել է հայ փորձագետը: Ըստ նրա, Սփյուռքի գործոնն առավել կարևոր է Անկարայի համար: Ընդ որում, նա նշել է, որ դա Անկարայի առաջին հարվածն էր, ուղղված Սփյուռքի դեմ: «Չի բացառվում , որ ապագայում նման իրադարձությունները կարող են կրկնվել»,-ասել է Ռուբեն Մելքոնյանը` հավելելով, որ Հայաստանն ու Սփյուռքը պետք է համագործակցեն, հակազդելու համար Թուրքիայի հարձակումներին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |