Էդուարդ Շարմազանով. «Ղարաբաղյան կարգավորման հարցում կտրուկ փոփոխությունների հեռանկարը շատ մշուշոտ է»![]() 4 մայիսի 2010 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում կտրուկ փոփոխություններ կլինեն միայն այն դեպքում, երբ բոլոր կողմերը հասկանան, որ ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն այլընտրանք չունի, և Ադրբեջանը ճանաչում է նրա անկախությունը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրուցելիս ասել է Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքերի համաձայն, քանի որ մինչ օրս ադրբեջանական կողմը խոսում է ռազմատենչ հայտարարություններով, ապա ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում կտրուկ փոփոխությունների հեռանկարը մշուշոտ է: Խոսելով Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման հավանականության մասին`ՀՀԿ խմբակցության քարտուղարն ասել է, որ ադրբեջանական կողմը դժվար թե ռազմական արկածախնդրություն կատարի, քանի որ նա արդեն դառը փորձ ունի: «Եթե Ադրբեջանը նոր հարձակում կատարի ԼՂՀ-ի դեմ, ապա դա ծանր հետևանքներ կունենա նրա համար», - ասել է Շարմազանովը` ավելացնելով, որ հայկական կողմը հակամարտության խաղաղ կարգավորման կոմնակից է, սակայն պատերազմից էլ չի վախենում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |