British Petroleum ընկերության համար Ղարաբաղում պատերազմի վերսկսումը աղետալի կլինի10 մայիսի 2010 - 16:17 AMT PanARMENIAN.Net - British Petroleum ընկերության համար Ղարաբաղում պատերազմի վերսկսումը աղետալի կլինի: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Նրա խոսքերի համաձայն, եթե միայն Մեքսիկական ծոցում տեղի ունեցած աղետը մեծ կորուստների հասցրեց, ապա Բաքու-Թբիլիսի- Ջեյհան նավթամուղը, որը «վտանգավոր գոտու» միջով է անցնում, կարող է դադարել գործելուց և British Petroleum-ին սնանկացման եզրին կանգնեցնել: «Ադրբեջանի օպերացիոն միջազգային ընկերության բաժնետերերը, այդ թվում նաև British Petroleum-ը Ղարաբաղում պատերազմը կանխող գլխավոր լոբբիստներն են: Այս փաստը լավ հայտնի է Բաքվին և Իլհամ Ալիևի բոլոր հայտարարություններն, ըստ էության, դատարկ խոսքեր են», - ընդգծել է Մինասյանը: Ադրբեջանի օպերացիոն միջազգային ընկերությունը հիմնադրվել է 1994 թ. սեպտեմբերի 20-ին: Ընկերության կազմի մեջ են մտնում British Petroleum, Unocal, Exxon, Mobil, Statoil, TPAO, Delta –Hess, INPEX կազմակերպությունները: Ապրիլի 20-ին BP-ին պատկանող Deepwater Horizon նավթի կառամատույցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհայտ կորել է 11 մարդ: Վթարի ժամանակ տեղում աշխատում էր 126 մարդ: Ըստ նախնական գնահատականի, ամեն օր Մեքսիկական ծոցում դուրս է մղվում 5 հազ. բարել նավթ: Ներկայում նավթի հետքերը ձգվում են մինչև Լուիզիանայի ափերը և մոտենում են Ֆլորիդայի ու Ալաբամայի ափերին: Համաձայն ԱՄՆ դաշնային օրենքի, Մեքսիկական ծոցում նավթի տարածումը British Petroleum-ի համար կարժենա 75 մլն. դոլար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |