Լարիսա Ալավերդյան. Ղարաբաղի շուրջ բանակցությունները դեռ երկար ժամանակ անարդյունք կլինեն

Լարիսա Ալավերդյան. Ղարաբաղի շուրջ բանակցությունները դեռ երկար ժամանակ անարդյունք կլինեն

PanARMENIAN.Net - Ստորագրելով ղարաբաղյան հակամարտության մասին առաջին փաստաթուղթը` Հայաստանը լուռ ընդունեց, որ Լեռնային Ղարաբաղը մտնում է Ադրբեջանի կազմի մեջ: Այդ մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: «Այդ քայլը հանգեցրեց նրան, որ բոլոր մյուս փաստաթղթերում, այդ թվում նաւ Բիշքեկի արձանագրության մեև, Արցախի Հանրապետությունը ներկայացվեց որպես Ադրբեջանի մաս: Սակայն, մյուս կողմից, Բիշքեկի արձանագրության դրական կողմն այն է, որ այդ փաստաթղթի տակ կա բոլոր երեք կողմերի` Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների ստորագրությունը»,-ասել է ՀՀ ԱԺ պատգամավորը: Ըստ նրա, Հայաստանը նպաստեց նրան, որ այսօր ղարաբաղյան կողմն ընդգրկված չէ բանակցային գործընթացում: Ըստ Ալավերդյանի, այդ փաստը թույլ է տալիս ԼՂՀ-ին հայտարարել, որ Ստեփանակերտը չի մասնակցել հակամարտության կարգավորման ոչ փուլային, ոչ փաթեթային վարկածների մշակմանը, և, հետևաբար, չի ընդունում դրանք:

Գնահատելով ԵԱՀԿ ՄԽ դերը` պատգամավորը նշել է, որ այդ կառույցի միակ նվաճումն է թեկուզ խախուտ, բայց խաղաղության պահպանումը: «Ինձ թվում է, որ ղարաբաղյան գործընթացում առաջիկայում կտրուկ փոփոխություններ չեն լինի: Ադրբեջանի կողմից պատերազմի սկիզբն աղետաբեր կլինի տարածաշրջանի բոլոր երկրների, մասնավորապես, Ադրբեջանի համար և ոչ մի լավ բանի չի հանգեցնի»,-ասել է Լ.Ալավերդյանը: Նա վստահություն է հայտնել, որ ընթացող բանակցությունները դեռ տևական ժամանակ անարդյունք կլինեն, քանի որ ընթացիկ բանակցային գործընթացի հիմքերը բացառում են հակամարտության հանգուցալուծման հնարավորությունը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---