ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագիծը մերժվել է

ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագիծը մերժվել է

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ մայիսի 19-ի նիստում քննարկվել է ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մաիսն օրինագիծը: Օրինագիծը ներկայացրել էր Արմեն Մարտիրոսյանը «Ժառանգություն» կուսակցությունից: «Կողմ» քվեարկել է 19 պատգամավոր (ՀՅԴ և «Ժառանգություն»), դեմ` կոալիցիան:

Օրինագիծը, որը պատգամավորների մեծամասնությամբ մերժվեց, ենթարդրում էր իշխանությունների և ընդդիմության հավասար ներկայաություն ընտրական հանձնաժողովներում: Առաջարկվում էր նաև չբարձրացնել գովազի գինը նախընտրական արշավի ընթացքում, ինչպես նաև ընտրություններից հետո հրապարակել քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի խորհրդարանական թղթակիցը, ՀՀ ԱԺ պրոֆիլային հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել օրինագծի վերաբերյալ: «Հանձնաժողովը գտնում է, որ այժմ աննպատակահարմար է քննարկման դնել այդ օրինագիծը: Սկզբից այն պետք է քննարկել բոլոր խմբակցություններում»,-ասել է պետաիրավական հանձնաժողովի անդամ Արտյուշա Շահբազյանը:

Ըստ ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի, ընտրողների ցուցակների հրապարակումը քվեարկությունից հետո հակասում է ՀՀ ՍԴ 2003թ. որոշմանը` գաղտնի քվեարկության մասին:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---