ՀԱՅ ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎԵՑԻՆ ԶՐԿԵԼՈՒ ՓԱԽՈՒՍՏՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

PanARMENIAN.Net - Հայ խորհրդարանականները փակ գաղտնի քվեարկությամբ մերժել են Հայաստանի նախկին ներքին գործերի նախարար, երբեմնի իշխող «Հայոց համազգային շարժում» կուսակցության նախկին առաջնորդ Վանո Սիրադեղյանին պատգամավորական լիազորություններից զրկելը նախատեսող օրենքի նախագիժը: Սիրադեղյանին մանդատից զրկելուն կողմ քվեարկել է 36 պատգամավոր, այն դեպքում, երբ որոշումը ընդունելու համար անհրաժեշտ է 44 ձայն: Այսպիսով օրենսդիրները առհամարեցին իրենց իսկ կողմից ընդունված կանոնակարգի պահանջները, որոնցում ասվում է, որ պատգամավորը զրկվում է լիազորություններից, եթե անհարգելի պատճառով բաց է թողնում խորհրդարանի նստաշրջանի նիստերի կեսից ավելին: Հիշեցնենք, որ Սիրադեղյանը մեղադրվում է մի շարք ծանրագույն հանցագործություններ կատարելում եւ ներկայումս գտնվում է միջազգային հետախուզման մեջ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---