ԿԱՅԱՑԱՎ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՄԻՋԵՒ

PanARMENIAN.Net - Այսօր կայացավ հեռախոսզրույց Ռումինիայի նախագահ Իոն Իլիեսկու եւ Հայաստանի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի միջեւ: Իլիեսկուն բացատրել է իր Երեւան կատարվելիք այցի հետաձգման պատճառները: (Ինչպես մենք արդեն տեղեկացրել ենք, այցը հետաձգվել է Աֆղանստանում զինվորական գործողությունների սկսման պատճառով: Ներկայումս Ռումինիան նախագահում է ԵԱՀԿ-ում, որն առանձնահատուկ պատասխանատվություն է դնում նրա ղեկավարի վրա Եվրոպայի երկրների անվտանգության հարցում:) Հայաստանի նախագահը նշել է, որ Ռումինիայի առաջնորդի որոշումը հասկանալի է Հայաստանի ղեկավարությանը: Այսօր Ռոբերտ Քոչարյանը ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Պլատոնին: Դեսպանը հայտնել է, որ այցի ժամկետը կճշտվի միջազգային իրադրության կարգավորումից հետո:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---