ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

PanARMENIAN.Net - Հայաստանով եւ Լեռնային Ղարաբաղով ուղեւորություն կատարող ադրբեջանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների պատվիրակությունը կհանդիպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, հոկտեմբերի 7-ին ադրբեջանական պատվիրակությունն ինքնաթիռով ժամանել է Երեւան, որտեղից պատվիրակության անդամները ավտոբուսով մեկնել են Լեռնային Ղարաբաղ: Կանգառ է կազմակերպվել Շուշիում եկեղեցու եւ մեջիթի տարածքում, որտեղ անցկացվել են զրույցներ տեղի բնակիչների հետ: Նույն օրը երեկոյան պատվիրակությունը ժամանել է Ստեփանակերտ, որտեղ Բաքվից լրագրողները զբոսնել են քաղաքում եւ այցելել տեղի նկարիչների ցուցահանդեսը: Երեկոյան ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ընթրիք տվեց ի պատիվ ադրբեջանական լրագրողների: Այսօր առավոտյան կայացավ ադրբեջանական լրագրողների հանդիպումը ԼՂՀ արտաքին գործերի նախարար Նորայր Մելքումյանի հետ, որից հետո նախատեսված է հանդիպել անհայտ կորած զինվորների հարազատների Խորհրդի անդամների հետ: Նույն օրն էլ նրանք լրագրողների եւ Ղարաբաղի հասարակաակն կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կմասնակցեն Կլոր սեղանի աշխատանքներին: Սպասվում է, որ լրագրողները կհանդիպեն պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին եւ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին:Վաղը կկայանա ադրբեջանական լրագրողների հանդիպումը Հայաստանի ղեկավարության հետ: Ադրբեջանի տարբեր ԶԼՄ-ների ավելի քան 20 լրագրողների այցը Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ կազմակերպված է ԵԱՀԿ-ի կողմից:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---