ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՌԱԿՏՎԵԼ Է ԱՐԴԵՆ ՉՈՐՍ ՄԱՍԻ

PanARMENIAN.Net - Շաբաթ օրը կայացավ «Ազգային-ժողովրդավարական» միության հակամարտող ներկուսակցական ճյուղերից մեկի կողմնակիցների համագումարը: (Կուսակցության հիմնադիրը ու առաջնորդն է անկախ Հայաստանի առաջին վարչապետ , «Ղարաբաղ» կոմիտեի համակարգող Վազգեն Մանուկյանը:) Պատգամավորներն իրենց ժողովը հռչակեցին, որպես ԱԺՄ 13-րդ համագումար: Համագումարը նշանավորեց իրեն ազգային-ժողովրդավարների շարքերում վերջնական պառակտմամբ` ձայների ճնշող մեծամասնությամբ որոշվեց կազմավորել նոր կուսակցություն: Սա կլինի արդեն երրորդ անջատումը կուսակցությունից: Առաջինը կուսակցությունից դուրս եկան գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության գործերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանի համախոհները, որոնք ստեղծեցին նոր «Ազգային-ժողովրդավարական» կուսակցություն: Այնուհետեւ առանձնացան Ազգային ժողովի պատգամավոր Արշակ Սադոյանի համախոհները, որոնք միավորվեցին նոր կուսակցությունում, անվանելով այն «Ազգային-ժողովրդավարական դաշինք»: Ինչպես կանվանեն իրենց նորաստեղծ կուսակցությունը ԱԺՄ-ից վերջին բեկորի առաջնորդները, առայժմ հայտնի չէ: Որոշ տեղեկությունների համաձայն, այս պառակտման նախաձեռնողը այժմ արդեն ԱԺՄ նախկին անդամ, պետական ունեցվածքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանն է:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---