ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ ԿՐԿԻՆ ԿԺԱՄԱՆԻ ԵՐԵՒԱՆ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի կառավարության փոխվարչապետ Իլյա Կլեբանովը, որը նաեւ հայ-ռուսաստանյան տնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահն է, մոտավորապես հոկտեմբերի 13-ին կրկին կժամանի Երեւան: Այցի ընթացքում կշարունակվեն ռուսաստանյան կողմին, պետական պարտքի մարման դիմաց, մի շարք հայկական ձեռնարկությունների արժեթղթերի փոխանցման վերաբերյալ բանակցությունները: Նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքերով, զգալի առաջընթաց է նկատվում համատեղ ձեռնարկությունների ստեղծման նախապատրաստման հարցում: Հիշեցնենք, որ ձեռնարկությունների թվում, որոնց արժեթղթերի մի մասը կարող է փոխանցվել ռուսաստանյան կողմին, հիշատակվում են ատոմակայանը, «Մարս» գործարանը, մաթեմատիկական մեքենաների ինստիտուտի հիմքի վրա գործող արտադրություններ:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---