ՆՈՐԱԲԱՑ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՅԳՈՒՅՑ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԵՐԵՆ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹՅԱՆԸ

PanARMENIAN.Net - «AITSYSTEMS» ընկերությունը ստեղծել է իր բնույթով եզակի MENQ.AM (http://www.menq.am) Ինտերնետ հանգույց, նվիրված հայերեն մատենագրությանը եւ նրա պատմությանը: Սայթն ընդգրկում է ինտերակտիվ հնչունավորմամբ հայերեն այբբենարանը, հայերեն լեզվի բազմաֆունկցիոնալ բառարան, ինչպես նաեւ հայերեն մատենագրության պատմության մասին գրականություն եւ այլն: Տվյալ նախագծի առանձնահատկությունը կայանում է աշխատանքի ընթացքում էլեկտրոնային կրիչների վրա իրացված տեքստային նյութերի մեծ ծավալով բազմաթիվ եզակի տեխնոլոգիական լուծումներում: Ինչպես տեղեկացրեց նախագծի ղեկավար Ս. Մուրադյանը, նախագիծը նպատակ ունի ծանոթացնել լայն լսարաններին հայ ժողովրդի պատմությանը եւ նրա հարուստ մշակութային ժառանգությանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---