ԵՐԿՈՒՇԱԲԹԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԵՐԵՒԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ

PanARMENIAN.Net - Երկուշաբթի երկօրյա պաշտոնական այցով Երեւան կժամանի Ռումինիայի նախագահ Իոն Իլիեսկուն: Ռումինիայի ղեկավարը կհանդիպի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանի, խորհրդարանական հանձնաժողովների, խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի ղեկավարների հետ: Կկայանան նաեւ բանակցություններ ընդլայնված կազմով: (Ռումինիայի նախագահին ուղեկցում են մի քանի նախարարներ:) Երկօրյա այցի ընթացքում կստորագրվեն երեք միջկառավարական համաձայնագրեր` մշակույթի, ուսման, գիտության եւ զբոսաշրջիկության բնագավառներում համագործակցության մասին, ահաբեկչության, թմրաբիզնեսի եւ անօրինական գաղթի դեմ համատեղ պայքարում գործակցության մասին, եւ մաքսային կարգի մասին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---