«ԱՌԱԳԱՍՏ» ՍՐՃԱՐԱՆՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՎՐԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԸՆՏԱՆԻՔԸ ՄՏԱԴԻՐ Է ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՊԱՀԱՆՋԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի լույս 25-ի գիշերը Երեւանի «Առագաստ» սրճարանում զոհված Վրաստանի Նինացմինդայի շրջանի Ջիգրաշեն գյուղի 43-ամյա բնակիչ Պողոս Պողոսյանի հարազատները մտադիր են Հայաստանի նախագահի անվտանգության ծառայությունից փոխհատուցում պահանջել:Ինչպես «Արմինֆո» գործակալության թղթակցին հաղորդեց զոհվածի ավագ եղբայր Անդրանիկ Պողոսյանը, այդ երեկո Պողոս Պողոսյանն իր հետ 5 հազար դոլար փող է ունեցել, որը նա ստացել էր Երեւանում` իր հարազատ գյուղում եւ Ախալքալակի շրջկենտրոնում մի քանի բարեգործական նախագծերի իրագործման նպատակով: Զոհվածի եղբայրը պնդում է, որ իրավապահ մարմինները Պողոսյանի հարազատներին վերադարձրել են միայն 2600 դոլար: Կորել է նաեւ Պողոսյանի «Նիվա» մակնիշի ավտոմեքենայում գտնվող բջջային հեռախոսը եւ մեքենայի բանալիները: Անդրանիկ Պողոսյանը ընդգծել է, որ ընտանիքը մտադիր է փոխհատուցում պահանջել նախագահի անվտանգության ծառայությունից, «քանի որ, բացի փողի կորուստից, զոհվածն ունեցել է պարտքեր, իսկ երեք երեխան եւ ուսուցչուհի-կինը կորցնելով միակ կերակրողին, մնացել են առանց գոյությունը պահպանելու միջոցների»:

Երեկ Ռոբերտ Քոչարյանը հաստատել է Պողոսյանի մահվանը իր թիկնապահների կապի մասին: Պետության ղեկավարի խոսքերով, այդ երեկո «Առագաստ» սրճարանում իրեն ուղեկցող նրա անվտանգության ծառայության աշխատակիցները ոչ մի անգամ նկատված չեն եղել անօրինական գործողություններում: Ռոբերտ Քոչարյանը կոչ է արել լրագրողներին չշտապեցնել դեպքերը եւ սպասել դատաքննության արդյունքներին: Նախագահը նշել է, որ եթե դատարանը հաստատի, որ թիկնապահները վերազանցել են իրենց լիազորությունները, ապա նրանք կկրեն պատիժ գործող օրենսդրության համապատասխան: Ռոբերտ Քոչարյանը չի գտնում, որ միջադեպի արդյունքում նա պետք է ամբողջովին մեկուսանա հասարակությունից: «Նախագահը պետք է լինի հասարակական վայրերում, այդ թվում նաեւ` սրճարաններում»,- նշել է նա:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---