Քիչ հավանական է, որ Քնեսեթը ճանաչի Հայոց ցեղասպանության փաստը

Քիչ հավանական է, որ Քնեսեթը ճանաչի Հայոց ցեղասպանության փաստը

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կարող է դառնալ շահարկումների առարկա Իսրայելի Քնեսեթում քննարկումների ժամանակ, սակայն, քիչ հավանական է, որ այն ճանչվի: Այդ մասին այսօր քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը` մեկնաբանելով Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչումն Իսրայելի կողմից Գազայի վերջին իրադարձություններից հետո: Իսրայելն ունի տեսակետ, ըստ որի Հոլոքոսթը բացառիկ երևույթ է, որի հետ չի կարելի զուգահեռներ տանել, ասել է թուրքագետը:

 Ուշագրավ
---