ՍԾՏՀ ԽՎ նիստի ժամանակ չընդունվեց Իսրայելի գործողությունները դատապարտելու մասին Թուրքիայի առաջարկը 8 հունիսի 2010 - 14:19 AMT PanARMENIAN.Net - «Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՍՏՀԿ ԽՎ) գլխավոր վեհաժողովը դատապարտում է ցանկացած ազգի շրջափակումը ցանկացած ուղղությամբ, ինչն անդառնալիորեն հանգեցնում է ողբերգական հետևանքների»,- ՍԾՏՀ ԽՎ նիստի ժամանակ ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արեգ Ղուկասյանը Գազայի հատվածի շրջափակումը հանելու վերաբերյալ: Նրա խոսքերով, Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանը որոշել են օրակարգ մտցնել բանաձև, որի համաձայն դատապարտվում են Իսրայելի գործողությունները Միջերկրական ծովում: Հայաստանի եզրահանգումն առաջացրել է շատ երկրների պատվիրակությունների դժգոհությունը: «Հնարավոր է, Իրանը դատապարտման ենթակա քայլ է կատարել, բայց եթե չի թույլատրվում Իսրայելի կողմից շրջափակում, ապա դա չի թույլատրվում ոչ ոքի»,- ասել է Արեգ Ղուկասյանը: Նա պարզաբանել է, որ Հայաստանի առաջարկը չի ընդունվել, քանի որ միայն երկուսն են քվեարկել «կողմ», երկուսը «դեմ», մնացածը ձեռնպահ են մնացել: Միաժամանակ վեհաժողովի թուրք նախագահը քվեարկության է դրել Իսրայելի գործողությունները դատապարտելու մասին առաջարկը, բայց այն ևս չի ընդունվել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |