Ռուբեն Մեհրաբյան. Ղարաբաղյան հակամարտությունը Ռուսաստանին թույլ է տալիս հսկողության տակ պահել Ադրբեջանին![]() 8 հունիսի 2010 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Ես ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը չեզոք չէի անվանի: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը` մեկնաբանելով Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությունն այն մասին, որ Մոսկվան չի պատրաստվում փոխարինել ղարաբաղյան հակամարտության կողմերին: Նրա խոսքով, Ռուսաստանի դիրքորոշումն այդ հարցում թելադրվում է տարածաշրջանում ազգային շահերով: Ընդ որում, նա նկատել է, որ ղարաբաղյան հակամարտության օգնությամբ Ռուսաստանը հսկողության տակ է պահում տարածաշրջանը: «Ղարաբաղյան հակամարտությունն ունիվերսալ գործիք է, որը Ռուսաստանին թույլ է տալիս հսկողության տակ պահել Ադրբեջանին»,- ասել է Մեհրաբյանը: Նրա խոսքով, Հարավային Կովկասում ստեղծված ստատուս-քվոն առայժմ ապահովում է հնարավոր կայունությունը տարածաշրջանում, և Ռուսաստանն իրեն չի զրկի դրանից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |