Ռուբեն Մեհրաբյան. Ղարաբաղյան հակամարտությունում սկսվում է նոր` «հետմադրիդյան» փուլ![]() 8 հունիսի 2010 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտությունում սկսվում է նոր` «հետմադրիդյան» փուլ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը` մեկնաբանելով հնարավոր առաջընթացը կարգավորման գործընթացում: Ըստ նրա, այդ մասին վկայում է նաև այն, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հղած նամակում ոչ մի տող անգամ չկա Մադրիդյան սկզբունքների մասին և այն մասին, որ հակամարտությունը պետք է լուծվի այդ սկզբունքների հիման վրա: Ընդ որում հայ փորձագետը նշել է, որ ղարաբաղյան կարգավորման ներկա փուլից Ադրբեջանը դուրս եկավ ավելի ուժեղացած, իսկ Հայաստանը` թուլացած: Անդրադառնալով Ղարաբաղի հնարավոր ներգրավմանը բանակցային գործընթացին` Մեհրաբյանն ասել է, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում դա հազիվ թե տեղի ունենա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |