ԱԺ-ն ընդունել է ՀՀ նախագահի առարկությունը նախագահության թեկնածուներին անձեռնմխելիությունից զրկելու հարցում![]() 8 հունիսի 2010 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կրթության մասին», «Բարձրագույն հետբուհական կրթության մասին» և «Սկզբնական և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը: ՀՀ ԱԺ-ն ընդունել է նաև ՀՀ նախագահի առարկությունը ՀՀ ընտրական օրենսգրքում, «Դատախազության մասին» և «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող օրինագծի վերաբերյալ: Նախագահի առարկությունը վերաբերում էր նախագահության թեկնածուներին անձեռնմխելիությունից զրկելուն: Նախօրեին նախագահի առարկությունը ներկայացրեց Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ընտրված պատգամավոր Գագիկ Իսագուլյանը: Ըստ նրա, Սերժ Սարգսյանը, հանդես գալով նման առարկություններով, մտադիր է պահպանել հավասարությունը նախագահության թեկնածուների միջև, քանի որ, այնպես է ստացվում, որ նախընտրական արշավի ժամանակ միայն գործող նախագահը կարող է օգտվել անձեռնմխելիության իրավունքից: ՀՀ ԱԺ-ում ներկայացված օրինագիծը, մասնավորապես, նախատեսում է, որ պատգամավորության և նախագահության թեկնածուները պետք է զրկվեն անձեռնմխելիությունից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |