ԿԱՆԱԴԱՅԻ ԱԳՆ-Ն ՉԻ ՀԵՐՔՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՀԱԲԵԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը հերքել է Բաքվի ԶԼՄ-ների հաղորդագրությունը այն մասին, որ իբրեւ թե Կանադայի դեսպանությունը ՀՀ արտգործնախարարությանն է հասցեագրել բողոքի նոտա նախարար Վարդան Օսկանյանի հայտարարության կապակցությամբ: Ինչպես մենք արդեն հայտնել ենք, Հայաստանի ԱԳՆ-ի ղեկավարը, վկայակոչելով ադրբեջանական աղբյուրները, հայտնել է, որ Կանադայի իշխանությունները ընդգրկել են Ադրբեջանը միջազգային ահաբեկության սպառնալիք ներկայացնող երկրների ցուցակում: Ձյունիկ Աղաջանյանը շեշտել է, որ արտաքին գործերի նախարարությունը բերված փաստերի հերքում չի ստացել:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---