ԿԱԹՈՂԻԿՈՍ ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՐՈՆԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը պատրաստ է շարունակել Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի կրոնական առաջնորդների երկխոսությունը, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծելու: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, այդ մասին հայտարարել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Ալեկսի Երկրորդը «Համառուսական ադրբեջանական կոնգրես»-ի նախագահության անդամների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ: Ալեկսի Երկրորդը բարձր է գնահատել Կովկասի մահմեդականների հոգեւոր վարչության ղեկավար Շեյհ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի խաղաղարարական գործունեությունը, հատկապես` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծելիս: «Ադրբեջանական հոգեւոր առաջնորդի խելամիտ ու պատասխանատու դիրքորոշումը օգնեց կանխելու քաղաքական դիմակայության վերաճումը կրոնական հակամարտության»,- ասել է պատրիարքը: Նա խիստ քննադատության է ենթարկել որոշ քաղաքական գործիչների փորձերը Միացյալ Նահանգներում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները որակել որպես քրիստոնեության ու իսլամի գլոբալ դիմակայության սկիզբ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---