Օատարալեզու ընթերցողին հասանելի դարձավ ողջ ճշմարտությունը ղարաբաղյան հակամարտության մասին

Օատարալեզու ընթերցողին հասանելի դարձավ ողջ ճշմարտությունը ղարաբաղյան հակամարտության մասին

PanARMENIAN.Net - «Ղարաբաղյան խնդրի արմատները» գիտական աշխատության անգլերեն տարբերակը երկար տարիների սպասումներից հետո մատչելի դարձավ օատարալեզու ընթերոցղի համար: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է աշխատության հեղինակ, հրապարակախոս, գրող, «Շուշի» հիմնադրամի ղեկավար Բակուր Կարապետյանը,«Ղարաբաղյան խնդրի արմատները» աշխատանքը գրվել է 1996 թ. և ուղղված է ղարաբաղյան հակամարտության մասին անաչառ և օբյեկտիվ տեղեկատվության տարածմանը: «Ֆինանսական միջոցների պակասի պատճառով, ինձ չհաջողվեց հրատարակել այդ աշխատանքը: Ինձ մնում էր միայն ընդունել «Մասսակա« կազմակերպության առաջարկը, որն էլ զետեղեց իմ աշխատանքն ինտերնետում»,-ասել է Բակուր Կարապետյանը:

«Շուշի» հիմնադրամի ղեկավարը հայտարարեց, որ այսօր հայկական կողմը համարժեք չի արձագանքում Բաքվի հակահայկական քարոզչության վրա, որն ամեն կերպ խեղաթյուրում է պատմությունը: «Ճշմարտությունը ղարաբաղյան հակամարտության մասին մեր կողմն է, սակայն մենք չենք կարողանում այն հասցնել միջազգային հանրությանը»,-ասել է Բակուր Կարապետյանը:

«Ղարաբաղյան խնդրի արմատները» գիտական աշխատությունը զետեղված է www.therootsofkarabakh.com. կայքում:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---