Միջազգային կազմակերպությունների ներկայացրած առարկությունները չեն ընդունվում ՀՀ իշխանությունների կողմից![]() 16 հունիսի 2010 - 15:13 AMT PanARMENIAN.Net - Միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացված առարկությունները ԱԺ կողմից ընդունված Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում փոփոխությունների մասին իշխանությունների կողմից չեն ընդունվում, բայց ի նկատի են առնվում: Այդ մասին այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: «Սա իհարկե դժվարություններ կառաջացնի ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության գործունեության համար և մեր պատգամավորները կսկսեն պայքարել այդ դժվարությունների դեմ: Այնուհետև աշնանային նստաշրջանում, երբ մեր իշխանությունները կզգան, որ իրապես սխալվել են, նորից այս օրենքը կբերեն խորհրդարան և կսկսեն նոր փոփոխություններ իրականացնել: Սա նշանակում է, որ ՀՀ իշխանությունները երբեք սկզբից ճիշտ քայլ չեն կատարում, նրանք դա անում են միայն ստիպված»,-ասել է Վահան Հովհաննիսյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |