Ադրբեջանական հետախուզական խմբի ներթափանցման փորձը Լեռնային Ղարաբաղ նպատակ է հետապնդում ստեղծել տագնապային իրավիճակ21 հունիսի 2010 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական հետախուզական խմբի ներթափանցման փորձը Լեռնային Ղարաբաղ նպատակ է հետապնդում ստեղծել տագնապային իրավիճակ և արդարացնել Ադրբեջանի ռազմական հիստերիան: Այս մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Ըստ քաղաքագետի, պետերբուրգյան հանդիպման և ադրբեջանական հարձակումը շաղկապված են և հարձակումը պայմանավորված է այդ հանդիպման արդյունքներով: Ըստ Սերգեյ Մինասյանի, Ադրբեջանի կողմից այդ հարձակումը չի բխում իր իսկ շահերից: «Կարծում եմ, այդ միջադեպը կունենա իր պատշաճ արձագանքը ինչպես Մինսկի խմբի համանախագահների, այնպես էլ պաշտոնական Մոսկվայի կողմից: Արդյունքում, թարմացված մադրիդյան սկզբունքներ կոչվածը, որոնք իրականում գոյություն էլ չունեն, իսկապես կձախողվեն և բանակցությունները կշարունակվեն դասական մադրիդյան սկզբունքների շրջանակներում: Մինասյանի գնահատմամբ, հայկական կողմի պատասխանն այդ ռազմական գործողությանը չի կարելի ձախողում համարել: Նա համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանը համարժեք չի ներկայացնում իր կողմից ունեցած զոհերի քանակը: «Այս միջադեպը չի հանգեցնի նրան, որ Հայաստանը դուրս գա բանակցային գործընթացից, քանին որ բանակցությունների շարունակումը բխում է Հայաստանի և Ղարաբաղի շահերից, իսկ Բաքվի բանակցային գործընթացը տապալելու փորձերը դժվար թե արդյունք տան»,-ասել է նա: Խոսելով Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպման մասին` քաղաքագետն ընդգծեց, որ այն չի բերի դրական զարգացումների Ադրբեջանի համար: Ըստ նրա, հանդիպման հիմնական արդյունքը եղավ այն, որ բանակցությունների շուրջ վիճակը վերադարձավ այն դրության, որը կար կես տարի առաջ: Ադրբեջանական հետախուզական խմբի ներթափանցման փորձը Լեռնային Ղարաբաղ նպատակ է հետապնդում ստեղծել տագնապային իրավիճակ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |