Թուրքիայից Հայաստանի 6000 քաղաքացիների արտաքսման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը

PanARMENIAN.Net - Տեղեկություններն այն մասին, որ վերջին երեք տարում Թուրքիայից արտաքսվել են Հայաստանի 6000 քաղաքացիներ, չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Հայաստանի տարածքային կառավարման միգրացիայի գործակալության ղեկավարի տեղակալ Իրինա Դավթյանը: Նրա խոսքերով, միայն վերջին տասը տարում աշխատելու համար Թուրքիա է մեկնել շուրջ 5000 հայ, որոնք որոշ ժամանակ անց հետ են վերադարձել: «Հայտարարելով 70 000 անօրինական ներգաղթյալ հայերի մասին` Թուրքիայի վարչապետն ուռճացրել է թվերը»,- հայտարարել է Դավթյանը:

Նախօրեին թուրքական ԶԼՄ-ները հայտարարություն են տարածել այն մասին, որ վերջին 3-4 տարում Թուրքիայից արտաքսվել է 5909 հայ:

 Ուշագրավ
---