Ադրբեջանի ստոր սադրանքը ծրագրված էր Ալիևի կողմից դեռ մինչ Սանկտ Պետերբուրգ մեկնելը![]() 21 հունիսի 2010 - 17:15 AMT PanARMENIAN.Net - «Ադրբեջանի վերջին ստոր սադրանքը ծրագրված էր Ալիևի կողմից դեռ մինչ Սանկտ Պետերբուրգ մեկնելը»,-հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը: «Այդ մասին է վկայում այն փաստը, որ նա չցանկացավ մնալ Ռուսաստանում սադրանքի կատարման պահին, քանի որ այնտեղ միջազգային ԶԼՄ-ների ազդեցությամբ պարտավոր կլիներ ներկայացնել իր դիրքորոշումը`այն է, ղարաբաղյան խնդրի լուծումը ռազմական ճանապարհով»,-ասել է նա: Պատգամավորը գտնում է, որ Ադրբեջանի վերջին ռազմական սադրանքի պատճառն այն է, որ բանակցային գործընթացը ձեռնատու չէ ադրբեջանական կողմի համար: Բացի այդ, Մինասյանը գտնում է, որ համաշխարհային հանրությունը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները պետք է կոշտացնեն իրենց դիրքրոշումն Ադրբեջանի հանդեպ, քանի որ եթե այնտեղ մշտապես հիստերիա տիրի հարցի ուժային լուծման առիթով, ապա դա միշտ ողբերգական հետևանքներ կունենա: «Համաշխարհային հանրությունը պետք է ապացուցի, որ այն ոչ միայն խոսքի, այլ գործի հասարակություն է, հատկապես, համանախագահները,որոնք գիտեն ղարաբաղյան հակամարտության բոլոր նրբությունները»,-ասել է նա` ընդգծելով, որ ղարաբաղյան խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով բանակցությունների միջոցով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |