«Ժառանգությունը» դատապարտում է հունիսի 18-ին Ադրբեջանի իրականացրած հերթական սադրանքը![]() 21 հունիսի 2010 - 19:48 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ղեկավարությունը հերթական անգամ կյանքի կոչեց իր ռազմատենչ նկրտումները: Այդ մասին ասվում է հունիսի 18-ին ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի ձախողված հարձակման առնչությամբ «Ժառանգություն» կուսակցության տարածած հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նշվում է, որ անկախ և դեռ չճանաչված Արցախի հանդեպ Ադրբեջանի հերթական ագրեսիան «Ժառանգությունը» ոչ միայն դիտարկում է որպես ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության` 1994 թվականին հաստատված հրադադարի հերթական միակողմանի կոպիտ խախտում, այլ նաև Արցախի դեմ նոր ագրեսիայի անթաքույց նախապատրաստում, ինչի հիմքերից մեկն էլ նույն օրը` հունիսի 18-ին, Ադրբեջանի Միլի Մեջլիսի կողմից Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխություն նախատեսող` պատերազմի դեպքում նախագահի և խորհրդարանի լիազորությունների երկարաձգման մասին օրինագծի ընդունումն է: «Սանկտ-պետերբուրգյան եռակողմ հանդիպումից ժամեր անց Ալիևի շտապ մեկնումը և տեղի ունեցած սադրանքը ասվածի լրացուցիչ ապացույց են, ինչը պետք է լուրջ ահազանգ հանդիսանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հարավային Կովկասում խաղաղությունը գնահատող միջազգային տարբեր կառույցների և երկրների համար»,- ասվում է կուսակցության հայտարարության մեջ: Հաշվի առնելով ադրբեջանական կողմի «չդադարող կռվազան հոխորտանքները» և արձանագրված վերջին ագրեսիան` «Ժառանգությունը» կոալիցիայի ղեկավարներից պահանջում է մեկնաբանություններում կամ գնահատականներում այսուհետ ձեռնպահ մնալ «մենք հավատարիմ ենք մնում հարցի խաղաղ բանակցային կարգավորման սկզբունքին» ձևակերպումներից, «քանի որ թե՛ հակառակ կողմը, և թե՛ միջնորդներն ու միջազգային հանրությունը հայկական կողմի նման անվերապահ պատրաստակամությունը դիտարկում են որպես թուլության և տարածքներ հանձնելու պատրաստակամության բացահայտ նշան»,- ասվում է «Ժառանգության» հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նաև նշվում է, որ «Ժառանգությունը», հավատարիմ իր մոտեցմանը, ՀՀ իշխանություններից կրկին պահանջում է Արցախի սահմանադրապատկան սահմաններում ճանաչել հայկական երկրորդ պետության կայացած անկախությունը, պետական ծրագրով նպաստել Արցախի լայնածավալ վերաբնակեցմանը և դիվանագիտական բոլոր լծակների ու սփյուռքահայ կառույցների հնարավորությունների համատեղմամբ նախաձեռնել ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |