Ռուբեն Մեհրաբյան. Տարածաշրջանի արտաքին խաղացողները շահագրգիռ են ստատուս-կվոն պահպանելու հարցում![]() 23 հունիսի 2010 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Եվ Մադրիդյան սկզբունքները, և նորացված մադրիդյան սկզբունքները գոյություն ունեցել են, սակայն փաստ է, որ այսօր ոչ ոք, նույնիսկ Թուրքիան, չի հիշատակում այդ փաստաթղթերը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Ըստ նրա, դա ընդամենը աշխատանքային փաստաթուղթ է, որը Բաքուն վերածել է քարոզչության գործոնի: Ընդ որում, նա նշել է, որ տարածաշրջանի արտքին խաղացողները շահագրգիռ են ստատուս-կվոն պահպանելու հարցում, ինչը չի բխում Ադրբեջանի շահերից և կարող է ներքաղաքական բարդությունների հանգեցնի երկրում: «Որքան էլ աշխատի Ադրբեջանի ղեկավարությունը, նա ստիպված է լինելու բախվել իրականության հետ»,-ասել է հայ փորձագետը: Այդ համատեքստում Մեհրաբյանը նշեց, որ ադրբեջանական կողմն արկածախնդրության է դիմում միայն դեմքը պահպանելու համար` անկախ հետևանքներից: Ընդ որում, նա նշել է, որ պատերազմի վտանգ չի տեսնում, սակայն եթե դա պատահի, Բաքուն ոչ մի բան չի շահի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |