ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԴԱՐՊԱՍԱՊԱՀԸ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է ԼԵԳԻՈՆԵՐՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Մոսկվայի «Դինամոյի» եւ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին ընտրվել է Ռուսաստանի առաջնության լեգիոներների հավաքականում ընդգրկվելու համար: Ինչպես հայտնի է, խաղը Ռուսաստանի հավաքականի եւ լեգիոներների հավաքականի միջեւ կկայանա հունիսի 30-ին «Ռոստելեկոմ»-ի գավաթի շրջանակներում: Բերեզովսկու օգտին են քվեարկել «Ռոստելեկոմ» ընկերության գրասենյակ զանգահարողների 55 տոկոսը: Մինչդեռ ինքը Բերեզովսկին օրերս կժամանի Հայաստան Եվրոպա-2004 առաջնության ընտրական փուլի հերթական հանդիպմանը նախապատրաստվելու համար: Հայաստանի հավաքականի մրցակիցը այս անգամ կլինի Ուկրաինայի հավաքականը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---