Արձանագրությունների վավերացման սառեցումից հետո Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում էապես նվազեց![]() 19 հուլիսի 2010 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական արձանագրութունները չվավերացնելով և սահմանը չբացելով` Թուրքիան վնասեց իր գործերին տարածաշրջանում, քանի որ արձանագրությունների վավերացման սառեցումից հետո, նրա ազդեցությունը տարածաշրջանում էապես նվազեց և հարաբերությունները Ռուսաստանի հետ որոշակիորեն սրվեցին: Այս մասին այսօր լրագրողներին է հայտարարել Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: Անդրադառնալով տարածված այն հաղորդագրություններին, թե Հայաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ կարող է ժամանակավորապես բացվել հայ-թուրքական սահմանը, նա նշեց, որ դեռևս հայ-թուրքական արձանագրություններում կար դրույթ այն մասին, որ Հայաստանն ու Թուրքիան պետք է համագործակցեն նաև ՆԱՏՕ-ի շրջանակներում, այսինքն այս խոսակցությունները հետևում են այդ դրույթից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |