Վարդան Բոստանջյան. Եթե Ադրբեջանը վերսկսի պատերազմը, հայկական զորքերը կհասնեն մինչև Կասպից ծով20 հուլիսի 2010 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանն, ըստ էության, նախագիծ է, որ ստեղծվեց 1918 թվականին, ոչ թե պետություն: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը: Ըստ Բոստանջյանի, «Ադրբեջանը նման է բթամիտ երեխայի, որն անընդհատ ինչ-որ բան է ուզում հայկական կողմից: «Սակայն, մենք բնականաբար, ոչինչ չենք տա Ադրբեջանին»,-ասել է պատգամավորը: Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե որքան հավանական է Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսումը, նա պատասխանեց, որ ադրբեջանական կողմը պատերազմ չի սանձազերծի ԼՂՀ-ի դեմ: «Իսկ եթե նման բան պատահի, այդ դեպքում հայկական զորքերը կհասնեն Կասպից ծով, ինչը ժամանակին մենք կարող էինք անել, սակայն, մեզ թույլ չտվեցին»,-ասել է նա: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Հուլիսի 1-ից Ջրային պարեկները կանցնեն ուժեղացված ծառայության Իրավախախտումների համար նախատեսված են տուգանքներ Իրանում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ կանցկացվի Այն տեղի կունենա հուլիսի 5–ին Բագրատ սրբազան. Շարժումը չի դադարեցվի` վերադասավորումների փուլ է «Այս պայքարը չընդհատվող պայքար է և հաղթանակ ունեցող պայքար է»,–ասել է նա |